Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Ալլա Պուգաչովան

Ալլա Պուգաչովան պատասխանել է իր մասին բացասաբար արտահայտվողներին՝ նշելով, որ այժմ արտիստի ճակատագիրը տնօրինում է տիեզերքը, և նրա վրա այլևս հնարավոր չէ ազդել, նրանք դժվար թե իր երկրպագուներին շեղեն երգչուհուց, նրա ձայնը դեռևս գրավում է ունկնդիրների, այդ թվում՝ «նախանձողների» սրտերը։

«Զվարճալի և տխուր է դիտել կատաղած անմիտների, նախանձողների ու զրպարտիչների խմբին: Դուք ինձ հասցեագրված ձեր տաղտկալի հայտարարություններով, անհեթեթ հերյուրանքներով և բացահայտ ստերով փորձում եք ինձնից օտարել մարդկանց, որոնց համար ես ապրել և երգել եմ ամբողջ կյանքս, զոհաբերել իմ առողջությունն ու անձնական կյանքը: Ես վաղուց ավարտել եմ իմ առաքելությունը, վաղուց չեմ երգում, և տիեզերքը տնօրինում է իմ ճակատագիրը»,- գրել է Պուգաչովան Instagram-ի իր էջում:

Երգչուհին նշել է, որ բացասաբար արտահայտվողների պատճառով դժվար թե իր երկրպագուները երես դարձնեն իրենից։

«Դուք հաջողության չեք հասնի, որքան էլ փորձեք. իմ միլիոնավոր երկրպագուների բանակն ինձ չի դավաճանի»,- ընդգծել է Պուգաչովան։