Search
Close this search box.

Քաղաքապետարանը աշխատել և շարունակելու է գործել բաց և թափանցիկ

Երևանի քաղաքապետարանի կողմից երեկ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ հանձնարարվել է առաջարկություն ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ, բուռն քննարկումների տեղիք է տվել՝ ներկայացվելով հատկապես որպես Երևանի ավագանու նիստերը փակ ռեժիմով անցկացնելու հրահանգ:

Քաղաքապետարանի լրատվության պատասխանատու Արթուր Գևորգյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը աշխատել և շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով.

«Մեկ անգամ ևս վերահաստատելով Երևանի քաղաքապետարանի բաց և թափանցիկ աշխատելու պատրաստակամությունը, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու նիստերը շարունակելու են հեռարձակվել համաժամանակյա և բաց ընթացակարգով: Աշխատակազմի ներքին կանոնակարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսվելու է նիստերի լուսաբանումն առավել հարմարավետ, համապատասխան տեխնիկական հնարավորություններով կահավորված և համաժամանակյա հեռարձակման հնարավորություն ընձեռող տարածքի ապահովում, ինչպես նաև Երևանի ավագանու անդամների հետ հարցազրույցներ կազմակերպելու սահմանված տարածք: Առիթն օգտագործելով կհորդորեմ մեր բոլոր գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց», – ասել Արթուր Գևորգյանը: