Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կյանքից հեռացել է 30-ամյա ֆուտբոլիստը

Չեբոկսարիի LAVA ֆուտբոլային թիմի 30-ամյա խաղացող Ալեքսեյ Լեսինին մահացած են գտել Ռուսաստանի Սոչիի Ադլեր թաղամասի լողափում։ Քննչական մարմինները ստուգում են կատարել, մահացածի դիակի վրա տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ъ-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ֆուտբոլիստ և մարզիչ Ալեքսեյ Լեսինը Սոչի էր եկել Համառուսաստանյան մրցույթին։ Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Չուվաշի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ալեքսեյ Լեսինի ընտանիքին և ընկերներին կորստի կապակցությամբ։