Search
Close this search box.

Նոր տվյալներ են հաղորդվել Գազայի հատվածում զnհերի մասին

Գազայում զոհերի թիվը հասել է 10 569-ի, 26 000-ից ավելի մարդ վիրավոր է, հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Զոհերի թվում կա 4324 երեխա։ Եվս 26 475 մարդ վիրավորվել է։ Միայն վերջին 24 ժամում զոհվել է 214 մարդ։ Հաղորդվում է նաև, որ 2550 մարդ, այդ թվում՝ 1350 երեխա, դեռ անհետ կորած է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելական բանակի ստորաբաժանումները մարտեր են վարում Գազայի կենտրոնում:

Նշենք, որ Իսրայելը Գազայի հատվածին հարվածներ է հասցնում է հոկտեմբերի 7-ից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1400 մարդու և գերի վերցնելով շուրջ 240-ին։