Search
Close this search box.

Երկու իրական պատմություն պատմեմ. Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու մանկավարժների վերաբերյալ երկու իրական պատմություն պատմեմ:

Հայտնի բուհի բարձրաստիճան մանկավարժն ամուսնու հետ միասին բանկից շուրջ 40 միլիոն դրամ վարկ է վերցրել, այն բանկին չի վերադարձրել, ֆիկտիվ բաժանվել է ամուսնուց, վերջինիս ընձեռելով սնանկ ճանաչվելու հնարավորություն:
Մասնագիտական դպրոցներից մեկի մանկավարժն ամուսնու հետ միասին տարեց կնոջից պարտքով 2 միլիոն դրամ է վերցրել, այն չի վերադարձրել, տարեց կինը դիմել է դատարան:
Դուք կցանկանա՞ք, որ ձեր զավակներին կրթեն և դաստիարակեն նման մանկավարժները:

Կարծում եմ, որ մանկավարժի կոչումը ենթադրում է նաև բարձր պահանջներ նրա անձի նկատմամբ:
Պետք չէ անտեսել մանկավարժի բարոյական նկարագիրը, քանզի`
Առանց դաստիարակության – չկա Մարդ,
Առանց մարդու – չկա Ժողովուրդ,
Առանց ժողովրդի — չկա Ազգ:
Եվ, ուրեմն, հետաքրքրվե´ք ձեր զավակներին կրթող և դաստիարակող մանկավարժների անցյալով և ներկայով:
Այցելե´ք datalex դատական տեղեկատվական համակարգ: