Search
Close this search box.

Փարիզը եւս 200 մլն եվրո կհատկացնի Կիեւի աջակցության ֆոնդին

Ֆրանսիան մտադիր է եւս 200 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի աջակցության ֆոնդին, ինչն ուկրաինական բանակին հնարավորություն կտա շարունակել ֆրանսիական սպառազինությունների ձեռքբերումը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեքորնյուն։

«Դուք կոմիտեում քվեարկել եք այն փոփոխության օգտին, որը թույլ կտա եւս 200 մլն եվրո տրամադրել Ուկրաինայի աջակցության ֆոնդին»,- Le Monde թերթը մեջբերել է Լեքորնյուի խոսքերը, որը դիմել էր խորհրդարանին։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը կապահովի միջոցների տրամադրումը, ինչը թույլ կտա Ուկրաինայի Զինված ուժերին շարունակել ֆրանսիական սպառազինությունների գնումը։