Search
Close this search box.

Ինչ է կատարվում Դիլիջան ազգային պարկի տարածքում․ արդեն 3-րդ օրն է՝ հրշեջներն այնտեղ են

Նոյեմբերի 8-ին` ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 25 փրկարարական ծառայող։ Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։