Search
Close this search box.

«Խաղաղության փոխարեն նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունն ու իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելուց գալիս, խոսում են խաղաղության օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք:
Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում:
Մահ ու զիջում բերող կառավարություն»: