Search
Close this search box.

Գուրգեն Արսենյանի ու Նիկոլ Փաշինյանի նմանությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ներկայիս աշխարհակարգի փլուզումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար։ Նա սկզբից «նախկիններին» էր սպառնալիք համարում Հայաստանի համար, հետո՝ Ռուսաստանին, հիմա էլ մեղավորը, պարզվում է աշխարհակարգի փլուզումն է։

Օրեր առաջ էլ նախկիններից այսօր Փաշինյանի թիմակից դարձած Գուրգեն Արսենյանը Արցախը հանձնելու մեջ մեղադրեց Արցախի իշխանություններին։ Եվ ArmLife.am-ի պնդող հարցին, թե որն է կոնկրետ Արցախի հանձնման հարցում Նիկոլ Փաշինյանի մեղքը, Գուրգեն Արսենյանը միանգամից մեղադրեց ստեղծված աշխարհաքաղաքական վիճակին, բայց ոչ Փաշինյանին։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը ու թիմակիցները միշտ էլ մեղավորներ կգտնեն։ Չի բացառվում, որ օրինակ` հաջորդ անգամ մեր այս ողբերգության մեղավորները Փաշինյանի ու Արսենյանի համար գյուղապետերը լինեն։

ArmLife.am