Search
Close this search box.

Հատուկ ուշադրություն դարձրեք. Հոխիկյանի հորդորը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի՝ առաջին հերթին ըստ վտանգավորության․

1․ Ճամբարակի և հարակից սահմանային գյուղերի,
2․ Վարդենիսի և հարակից սահմանային գյուղերի,
3․ Վայոց ձորի մարզի,
4․ Սյունիքի մարզի,
5․ Տավուշի մարզի (մասամբ)
6․ Արարատի մարզի հարավային թևի (Երասխ, Արմաշ, Տիգրանաշեն, Պարույր Սևակ)

Հատուկ ուշադրություն դարձրեք համայնքային անվտանգության միջոցների, դպրոցների ապաստարանների, ահազանգող շչակների վիճակին։ Բնակիչները սեփական նախաձեռնությամբ կարող են ստուգել դրանք, և եթե դպրոցների տնօրենները կամ ԱԻՆ պատասխանատուները թերացել են իրենց աշխատանքում, ստիպեք, որ հաշված ժամերի ընթացքում կարգի բերեն։ Դուք ունեք դրա իրավունքը։

Առաջնային անհրաժեշտություն է երեխաների անվտանգությունը։
Նաև խնդրում եմ՝ անծանոթ ու կասկածելի անձանց կողմից ձեր բնակավայրերում հայտնվելու, նկարահանումներ անելու դեպքում նախ արգելեք, ապա պահանջեք թույլտվություն, տեղեկացրեք հատուկ մարմիններին, մի պատասխանեք անծանոթ մարդկանց կասկածելի հարցերին՝ զորքի տեղակայման վայրերի, կառուցվող ճանապարհների և այլնի մասին։
Անպայման ստուգեք ձեր գյուղի կամ քաղաքի ապաստարանների տեղն ու վիճակը»։