Search
Close this search box.

Ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին․ Շահրամանյան

«Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի արձանի մոտ, որտեղ կան ռուսական և ադրբեջանական հենակետեր, ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին: Այդ փաստը մենք ներկայացրել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ: Ինձ համար արդեն պարզ էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ:

Ես վերադարձել եմ իմ աշխատավայր և բառացիորեն կես ժամ անց ամբողջ Արցախը հրետակոծության տակ էր»,- սեպտեմբերի 19-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: