Search
Close this search box.

Չգիտեմ՝ ինչու ադրբեջանցիները ինձ չեն ձերբակալել, տարբեր մոտեցումներ են եղել․ Արցախի նախագահ

«Չգիտեմ՝ ինչու ադրբեջանցիները ինձ չեն ձերբակալել։ Ադրբեջանցիները տարբեր մարդկանց տարբեր մոտեցումներ էին ցույց տալիս»։ Այդ մասին Արցախի Հանրային հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ Արցախի ՊՆ ղեկավարը, իր երկու աշխատակիցը, ինքը ՀՀ են տեղափոխվել ուղղաթիռով․

«Արցախի ՊԲ ողջ անձնակազմը պատերազմը կանգնեցնելուց հետո հսկիչ անցագրային կետով անցել է, և որևիցե մեկը չի ձերբակալվել։ Դա մեր պայմանավորվածությունների արդյունքում է տեղի ունեցել։ Ստուգումները պետք է անցկացվեին թեթև կամ չանցկացվեին»,- մանրամասնել է Շահրամանյանը։