Search
Close this search box.

Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը, այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Կառավարությունից հավելեցին, որ, որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ բազմաթիվ ծրագրերի, ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիներին տրամադրել է 100 հազարական դրամ միանվագ աջակցություն: