Search
Close this search box.

Հայաստանը մինչեւ այժմ վերջնական դիրքորոշում չունի Զանգեզուրի միջանցքի հարցում. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկաթուղու կառուցման նախագիծը Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավին», ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է։ Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանը եւ Իրանը փաստորեն արդեն սկսել են ավտոճանապարհի կառուցումը, որն անցնելու է Արաքս գետի հարավային ափով, շրջանցելով Հայաստանը, եւ փաստորեն ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով, Հայաստանի շրջանցմամբ, երկաթուղու կառուցման մասին, այն պարզապես կանցնի գետի այլ ափով։ Երկաթուղագիծը 1 520 է (հիմնականում ԱՊՀ-ում)»,- ասել է Օվերչուկը լրագրողներին։

Նա մեկնաբանել է նաեւ Հայաստանի մասնակցության հարցը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին՝ Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով։ Զանգեզուրի տեղամասը՝ որպես նախագծի մի մաս, Օվերչուկի խոսքով, այժմ չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։

«Հայաստանն այժմ «Հյուսիս-Հարավի» մաս չի հանդիսանում։ Առայժմ նրանք չեն ձեւավորել հստակ դիրքորոշում այն ճանապարհի վերաբերյալ, որը նախատեսվում էր Մեղրիով»,- ասել է նա։