Search
Close this search box.

Եթե Հռոմի պապը Փաշինյան Նիկոլին շքանշանով է պարգևատրել, ապա ստացվում է, որ սատանան ձերբակալված է և, միգուցե` կալանավորված

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, «Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար», Փաշինյան Նիկոլին շքանշան է շնորհել:

Հիշեցնեմ, որ մինչ շքանշան ստանալը Փաշինյան Նիկոլն ասել էր, որ «մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում» (21.11.2019թ), ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարել էր «բացահայտել սատանայի հետ կապ ունեցողներին» (14.11.2019թ):

Փաստորեն, եթե Հռոմի պապը Փաշինյան Նիկոլին շքանշանով է պարգևատրել, ապա ստացվում է, որ վերջինիս «սիրո քարոզները» տեղ են հասել, իսկ սատանան … ձերբակալված է և, միգուցե` կալանավորված:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից