Search
Close this search box.

Չափազանց զգոն ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքների նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան AFP լրատվական գործակալության խնդրանքին՝ կապված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ։

Ըստ նախարարության՝ այդ զորավարժությունները կազմակերպվում են, մասնավորապես, Հայաստանին և Իրանին սահմանակից ադրբեջանական անկլավում՝ Նախիջևանում, ինչպես նաև «ազատագրված տարածքներում», որոնց գտնվելու վայրը չի նշվում, և որոնք կարող են վերաբերել Ղարաբաղին կամ հարակից ադրբեջանական շրջաններին:

«Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելու ցանկացած փորձի առջև», – ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հայտնում է Figaro-ն։