Search
Close this search box.

Մահացել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Բոբի Չառլտոնը

86 տարեկանում մահացել է անգլիական ֆուտբոլի լեգենդ սըր Բոբի Չառլտոնը։ Կարիերայի մեծ մասը նա անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, այդ թիմում խաղալով 1956-1973 թվականներին։

Բոբի Չառլտոնը 1966 թվականին Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Նույն թվականին նա արժանացել է Եվրոպայի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Բոբի Չառլտոնը 1958 թվականին հրաշքով փրկվել էր ավիաաղետից։ Մյունխենի օդանավակայանում տեղի ունեցած վթրարի հետևանքով «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կեսից ավելին զոհվել էր։