Search
Close this search box.

«Պատրաստվենք Ադրբեջանի կողմից մաuշտաբային հшրձшկմшն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային ռազմական գործողության մասին որոշում է կայացվել։

Սա նշանակում է Իսրայելի (նաև ԱՄՆ-ի ու ՄԹ-ի) և Արաբական երկրների (նաև Իրանի) լայնածավալ բախում։
Պատրաստվենք Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա մասշտաբային հարձակման։ Դրանք բոլորը տարբեր թելերով կապված են իրար։
Հայաստանի հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ապաստարանների վրա։ Երևանում էլ վատ չէր լինի ապաստարանները կարգի բերեին։

Դպրոցներում ցանկալի են հատուկ պարապմունքներ նման իրավիճակներում երեխաների ճիշտ կողմնորոշման համար։ Երևանը բացառություն չի, եթե չասեմ’ ամենախոցելին»:

Այս Բաժնից