Search
Close this search box.

ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ-ն կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում` որպես պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նկրտումների։ Այդ մասին Բրյուսելում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Քննարկում ենք ՀՀ-ին աջակցելու տարբեր հնարավորություններ, այդ թվում, ֆինանսական, անվտանգային և ժողովրդավարության ոլորտներում»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Այս Բաժնից