Search
Close this search box.

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 3:1

Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում այսօր ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում էին 1-0 հաշվով։ Մրցակցի կազմում հաշիվը բացել է Ալեքսանդր Տրայկովսկին՝ աչքի ընկնելով 43-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսում մակեդոնացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը․ 59-րդ րոպեին աչքի ընկավ Միլան Ռիստովսկին։ 88-րդ րոպեին տանտերերի կազմում երրորդ գոլը խփեց Դացին։ Խաղի վերջին րոպեին մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Ուելսի ընտրանու հետ, որից հետո արտագնա խաղում կհանդիպի Խորվաթիայի հավաքականին։