Search
Close this search box.

«Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա». Սամվել Բաբայան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը: «Իրենք երբ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը Ղարաբաղի պառլամենտն է, որը պետք է նայի այդ հրամանը, ուղարկի դատարան․ կնայեն, կասեն՝ ինչքանով է իրավական առումով համապատասխանում, կամ ոչ: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում, կետերը խախտելու համար կհեռացնի նախագահին ու կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ժողովրդին վերաբնակեցնելու կամ բանակեցնելու խնդիր լուծել»,- նշել է նա։

Այս Բաժնից