Search
Close this search box.

Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»։ Նրա խոսքերն է մեջբերում «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

Ավելի վաղ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արևմուքը չի հրաժարվում ԱՊՀ երկրները «տարբեր կողմեր սասանելու», թուլացնելու և իր շահերին ենթարկեցնելու փորձերից։ Նա համախոհ երկրների հետ միասնության և համագործակցության կոչ է արել, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միայն ուժն են հարգում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հիշել է նաև ԽՍՀՄ ժամանակները, երբ նրանից «վախենում էին բոլորը»։

«Սկզբում մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, դե–ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Մեծ հարցեր կան Մոլդովայի հետ կապված։ Ոչ միշտ է գործընկերոջ պես, ցավոք, իրեն պահում Հայաստանը», – ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ չի կարելի հանգիստ հետևել կողքից, այլապես «մեզ պարզապես կտոր–կտոր կանեն», իսկ կտուժեն նախևառաջ հասարակ մարդիկ։
«Այդ պատճառով, մենք` պետության ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը։ Համենայնդեպս՝ կատարել և լուծել այն խնդիրները, որոնք խոստացել ենք», – ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաև նշել է, որ ԱՊՀ–ի առջև ծառացած խնդիրները պետք է լուծեն հենց այս սերնդի քաղաքական գործիչները, որոնք ծնվել և դաստիարակվել են Խորհրդային Միությունում։

Այս Բաժնից