Search
Close this search box.

1-0. Լատվիան բացեց խաղի հաշիվը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ռիգայում մեկնարկել է ֆուտբոլի «Եվրո-2024»-ի որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:

Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացեց Լատվիան՝ գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը: Այս րոպեին խաղի հաշիվն է 1:0:

Հիշեցնենք, որ Ալեքսադր Պետրակովը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Օգնյեն Չանչարեւիչ, Նաիր Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան,Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Արտակ Դաշյան, Ուգոչուկվու Իվու, ԷդուարդՍպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Նորբերտո Բալեկյան։