Search
Close this search box.

Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը

Թուրքական «Բայքար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ Ադրբեջանը շուտով կստանա թուրքական «Աքընջի» հարվածային նորագույն անօդաչու սարքերը։ «Ադրբեջանցի օդաչուներն ու տեխնիկները բավականին հաջող են ավարտել իրենց վերապատրաստումը։

Այդ կապակցությամբ «Աքինջի» անօդաչու թռչող սարքերը Ադրբեջան կմատակարարվեն շատ մոտ ապագայում»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Բայրաքթարին։

«Բայրաքթար Աքընջի» բարձր բարձրության հարվածային անօդաչու թռչող սարքը Թուրքիայի զինված ուժերում ծառայության է անցել 2021 թվականի օգոստոսին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում նման տիպի անօդաչու թռչող սարքերի շահագործման դասընթացներ են անցնում։