Search
Close this search box.

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին

Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, հայտնում է MediaHub-ը:

Ա. Մելքումյանը ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Նա ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։