Search
Close this search box.

Արցախում հոգևորական չի մնացել․ բոլորը Հայաստանում են

Արցախից հեռացել են նաև հոգևորականները, բոլորը եկել են Հայաստան։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռից փոխանցել են, որ նրանք երեկ են եկել, իսկ կիրակի Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն էր մատուցել Հրայր Սարկավագը, որից հետո բոլոր հոգևորականներն, այդ թվում՝ Դադիվանքում ծառայություն իրականացնողները հեռացել են Արցախից։

Հավելենք, որ Դադիվանք վանական համալիրը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն, հայ եկեղեցականներն այնտեղ շարունակում էին իրենց հոգևոր ծառայությունը, նրանց անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները։