Search
Close this search box.

Եկել է վճռականորեն հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են. Օլանդ

Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար։ Եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ նրա սահմանները սրբազան են։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա ը։

«Նախագահ եղած ժամանակ ես մասնակցել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը գտնելու միջնորդական ջանքերին։ Այդ փորձը ստիպում է ինձ նախազգուշացում անել. արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն հայերին»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանից երես թեքելով՝ Ռուսաստանը մի քանի նպատակներ է հետապնդում. «Նախ՝ դա թույլ կտա Պուտինին չեզոքացնել Էրդողանին, որի դերը մեծացել է Ուկրաինա ներխուժումից հետո։ Երկրորդ՝ դաշն կնքել Ադրբեջանի հետ գազի հարցում։ Երրորդ՝ պատժել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա հեռացել է Մոսկվայից եւ մոտեցել Եվրոպային։ Այդ ցինիկ շրջադարձի արդյունքը ահավոր է հումանիտար մակարդակով։ 120 000 արցախահայեր հուսահատ փորձում են փախչել իրենց հայրենիք, եւ նրանց ճնշող մեծամասնությունը արդեն գնացել է այնտեղ։ Մյուսները քաղցում են, նրանց հետապնդում են եւ սպառնում։ Նրանց տները լքված են կամ այրված, նրանց եկեղեցիները՝ ավերված։ Շարունակվում է էթնիկ զտումը։ Կա նրանցից շատերի կյանքի վտանգ… Բայց ամենավատն առջեւում է, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է տուժել»։

«Այս ամենին նպաստում է Վլադիմիր Պուտինը. անհաջողություն կրելով Ուկրաինայում՝ նա մտադիր է ռեւանշ վերցնել Կովկասում։ Նա լի է վճռականությամբ՝ ցույց տալու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի վերահսկման վտանգում է անհետանալ։ Էրդողանը, որը չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, Ադրբեջանին դրդում է գնալ որքան հնարավոր է հեռու իր գործողությունում։

Ինչ վերաբերում է եվրոպացիներին, նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն մատակարարումների նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց կարող են համարել, որ Կովկասն իրենցից չափազանց հեռու է։

Ուստի, եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են, եւ դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան պետք է լինի առաջնագծում»։