Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։

Ըստ նրա, «30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղը, որը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց, և արդարությունը հաղթեց», հաղորդում է Anadolu-ն։

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան միջազգային ասպարեզում դրսևորվել է «որպես վստահելի գործընկեր»։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Սոմալի, լավ գիտեն, թե որքան արժեքավոր և կարևոր է Թուրքիայի բարեկամությունը։ Չկա մի երկիր, հասարակություն կամ կառույց, որը թշնամական քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և արդյունքում շահի դրանից»,- ասել է նա։