Search
Close this search box.

Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Գնել Սանոսյան

Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` քաղաքացիներին այնտեղից տեղափոխելու համար։ Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ «Հումանիտար կենտրոն»-ում ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՀՀ-ից ուղարկվել է ավտոբուսների 2 մեծ խումբ՝ կազմակերպելով մեքենա չունեցող արցախցիների տեղափոխումը:

«Ընդ որում, վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը… Իհարկե, եթե հիմա նման անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ ուղարկել: Արցախյան մեր գործընկերների հետ աշխատում ենք»,– նշել է Սանոսյանը:

Նա ընդգծել է, որ արցախյան գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։