Search
Close this search box.

«Փորձում են փոխել տեղանունները․ Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան

Հայրենակիցներ, հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել «ա» կետի անձանց»,-գրել է նա։