Search
Close this search box.

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը պարտվեց եզրափակչում։

Մեր ըմբիշը վերջին վայրկյանններին ձեռքից բաց թողեց հաղթանակը և դարձավ արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։