Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել

Հարգելի՛ արցախցիներ, ինձ համար պատիվ է ձեր կողքին լինել մեր պատմության այս ծանր պահին։ Դուք նորից ապացուցեցիք ամբողջ աշխարհին, որ հնարավոր չէ ձեզ կոտրել ո՛չ շրջափակմամբ, ո՛չ ֆիզիկական ոչնչացման փորձով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ գրել է. «Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, որոնք կոտրեցին իրենց և իրենց խոսքերի նկատմամբ հավատն ու վստահությունը, որոնք կենսական անհրաժեշտության ապրանքների փոխարեն հավանություն էին տալիս գարեջրի և մայոնեզի ներկրմանը, որոնք կարգի չբերեցին ապաստարանները, որոնք չսովորեցրին մարդկանց, թե ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում, որոնք իրենց իշխանությունը պահելու համար դավաճանեցին մեր ընդհանուր Հայրենիքի շահերին, որոնք հանուն աշխարհաքաղաքական խաղերի պատրաստ են զոհել 8-ամյա տղայի, որի սիրտը պայթել էր ռմակոծության ժամանակ։

Ես համոզված եմ՝ չնայած այս ամենին՝ մենք պաշտպանելու ենք մեր սրբազան հողում ապրելու մեր իրավունքը, մենք վերականգնելու ենք սուրբ Հակոբավանքը և մեր մյուս հուշարձանները, կառուցելու ենք լավագույն դպրոցներն ու համալսարանները, և Արցախում ապրող հայերի հետագա սերունդները շարունակելու են մեր գործը»։