Search
Close this search box.

Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին.

«Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան:
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր:
Աշխարհի քառակի չեմպիոն:

Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է UWW-ի գրառման մեջ:

Նշենք, որ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր, որոնց կտիրանան 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: