Search
Close this search box.

Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ Տեղեկությունը հրապարակել է իտալական Calcio e Finanza պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Նա մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո: Հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թյուրամը տարեկան ստանում են 6 միլիոն եվրո:

Եվ այսպես, միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.

1. Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո (մաքուր),
2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո,
4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո,
5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո,
6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո,
7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո,
9-10. Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։

Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։