Search
Close this search box.

Ռոզա Լինը բեմ է բարձրացել Արցախի դրոշով

Ռոզա Լինը շարունակում է ներկայանալ համաշխարհային բեմահարթակներում։ Էդ Շիրանի հետ համատեղ ելույթներից զատ՝ հայ երգչուհին համերգներով շրջագայեց  Young the Giant եւ Milky Chance ռոք խմբերի հետ, մասնակցեց Lollapalooza փառատոնին։

Ռոզան Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ազդարարելով շրջագայությունների ավարտը։ «Առաջին շրջագայությունն ավարտված է։ Անմոռանալի էր»,-գրել է նա։ «Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչը հերթական անգամ բեմ է բարձրացել՝ իր հետ վերցնելով և ծածանելով Արցախի դրոշը։