Search
Close this search box.

«Բայդե՛ն, խոսիր Արցախի մասին, Քի՛մ խոսիր Արցախի մասին»․ բողոքի ակցիա՝ Քիմ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ: Նրանք պահանջել են բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:

Կոչեր են հնչել նաև ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ «Բայդե՛ն, խոսիր Արցախի մասին, Քի՛մ խոսիր Արցախի մասին», «Գործե՛ք հիմա», «Բացե՛ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը»:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչ և ասել, որ անօրինական է այդ վայրում բողոքի ակցիա անցկացնելը, ինչին ի պատասխան, ակցիայի մասնակիցներն ասել են, որ 120 հազար հայ է ցեղասպանվում Արցախում, և աշխարհը պետք է իմանա այդ մասին:

Հիշեցնենք, որ արդեն ութ ամսից ավելի է թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ամերիկահայերը ՄԱԿ-ի կենտրոնոկայանի, տարբեր դեսպանությունների, հյուպատոսությունների մոտ բողոքի ակցիաներ են արել՝ պահանջելով ստիպել, պարտադրել Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը։