Search
Close this search box.

Երգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով

Երգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով։

42-ամյա երգչուհին ԱՄՆ-ի Դիսնեյլենդ է մեկնել դստեր՝ Սամեր Ռեյն Ռաթլերի հետ, ով դարձել է 9 տարեկան։ Պապարացիները նկարահանել են, թե ինչպես է աստղը տեղաշարժվում անվասայլակով, գրում է Bild-ը։

Սոցցանցերում Ագիլերան բացատրել է, որ դա կապված է ծնկի վնասվածքի հետ։ Չնայած դրան՝ երգչուհին դստեր հետ մի ամբողջ օր է անցկացրել պարկում եւ նույնիսկ նստել «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը։