Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն ծանր հետևանքներով աղետները. Մանե Թանդիլյան

Մեզ համար արժեք են ապահով և անվտանգ Երևանը, մարդկային կյանքերը։ Այդ մասին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Հայաստանում պարբերաբար տեղի են ունենում ավտոճանապարահային պատահարներ՝ զոհերով կամ առանց, մարդիկ ապրում են անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ։ Պատասխանատուները անպատասխանատու են վերաբերվում իրենց գործին, զբաղված են խրախճանքներով»,- նշել է նա։

Թանդիլյանը ընդգծել է՝ հնարավոր է չեզոքացնել աղետները՝ դիմակայուն քաղաքի տեսլական ունենալու պարագայում․ «Մենք ակնկալում ենք՝ Երևանը դառնալու է արհավիրքները կանխարգելող համակարգ»։

Ավելին՝ տեսանյութում.

Այս Բաժնից