Search
Close this search box.

Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով. փաստաբան

Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Ի դեպ, նույն դատախազը դեռեւս դեռեւս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը

Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:

Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը`

պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը:

Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարեւոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի եւ Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, համավաբար դա պետք չէր»,- նշված է գրառման մեջ:

Այս Բաժնից