Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար աղոթք՝ Ռուզաննա Խաչատրյանի հրավերով

Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։ Ռուզաննա Խաչատրյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր արել ու հայ մայրերին օգոստոսի 11-ին` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը, հրավիրել Սաղմոսավանքում աղոթք բարձրացնել առ Աստված` մեր հայրենիքի, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։

Խորհրդանշական այդ օրը, երբ Հայկ Նա­հա­պե­տը փառահեղ հաղ­թա­նա­կ տարավ Ա­րա­րա­տը նեն­գո­րեն զավթած Տի­տան­յան Բե­լի նկատմամբ, Ռուզաննա Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ, հանրապետության տարբեր մարզերից Սաղմոսավանք այցելած հարյուրավոր մայրերի շուրթերից Փրկության աղոթք բարձրացվեց:

Մանրամասները՝ տեսանյութում