Search
Close this search box.

«Պետք է փոխել պայմանը». Հակոբ Հակոբյանը՝ Արցախում ստեղծցած իրավիճակի մասին

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ հետևանքը՝ Հակարի կամուրջի փակ լինելը: Աղետի պատճառահետևանքային կապի մեջ շատ կարևոր է նաև այն պայմանը որում իրականանում է գործընթացը՝ իսկ դա Ադրբեջանի ցեղասպան նկրտումներն են, Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությունն է և թուլացած, գրեթե ոչ կենսունակ արցախյան իշխանությունները: Ահա ներկայիս իրավիճակի ամբողջական ախտորոշումը: Իսկ բուժման սխեման հետևյալն է՝ պետք է փոխել պայմանը, որի դեպքում պատճառը չի ունենա նման հետևանք»: