Search
Close this search box.

Զախարովան՝ Ադրբեջանի պահանջած «անկլավների» մասին

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված Բաքվի պահանջի հետ, որ Երևանը վերադարձնի «իր 7 օկուպացված անկլավները»։

«Մենք տեղյակ ենք այս հարցում Բաքվի դիրքորոշման մասին, հայկական կողմը նույնպես նման պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ։ Մենք ելնում ենք նրանից, որ տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում, և դա համակարգում է համապատասխան երկկողմ հանձնաժողովը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ընդմիջումից հետո հուլիսի 12-ին կայացավ հանձնաժողովի 4-րդ հանդիպումը։

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել երկրներին նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման հարցում»,- ասել է Զախարովան։