Search
Close this search box.

Ի վերջո Գորիսում հիմա քրդական խմբավորում կա՞, թե՞ ոչ.ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է զգուշանալ

Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն, նման տեղեկություն չունեն:

Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում:

Մեր հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչու՞ է քաղաքացիներին խնդրել զգուշանալ, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդրում է լինել զգոն եւ զգույշ:

Հարցին՝ ի վերջո Գորիսում հիմա քրդական խմբավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող:
Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում: