Search
Close this search box.

Թեհրանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Թեհրանում այսօր՝ հուլիսի 24-ին մեկնարկել է Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելել իրանցի գործընկերոջ հրավերով։

Նախատեսված են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության մյուս պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այս Բաժնից