Search
Close this search box.

Ինչո՞վ է տարբերվում Սարգսյան Սերժի դիրքորոշումը պաշտոնական Երևանի դիրքորոշումից

«Խնդրում եմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»,- ասում է Սարգսյան Սերժը, դիմելով Բայդենին, Մակրոնին և Պուտինին:

Ինչո՞վ է տարբերվում Սարգսյան Սերժի դիրքորոշումը պաշտոնական Երևանի դիրքորոշումից: Կարծում եմ՝ ոչնչով: Ավելին՝ պաշտոնական Երևանը նմանօրինակ դիրքորոշումը փորձում քողարկել, Սարգսյան Սերժը՝ ոչինչ չի թաքցնում:
Ստացվում է, որ Հայաստանում, Արցախի խնդրի շուրջ, իշխանությունը ոչ միայն չունի ընդդիմախոս, այլև՝ հիմնական «ընդդիմախոսների» հետ ունիսոնի մեջ է:
Մասնավորապես՝ Արցախի խնդրի շուրջ Քոչարյան Ռոբերտը բազմաբովանդակ լռում է, իսկ Սարգսյան Սերժը միայն «խնդրում է ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»:

Այլևս, Արցախի խնդրի շուրջ, Փաշինյան Նիկոլից բողոքելու տեղ չկա: Վերջինիս բերեցին, հաղթեցրին, պարտեցրին, նորից հաղթեցրին: Այժմ համապարփակ պարտությունն են մեղմացնում: Սա է գծած ճանապարհային քարտեզը: Փաշինյան Նիկոլ, Քոչարյան Ռոբերտ, Սարգսյան Սերժ ….

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից