Search
Close this search box.

Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արվեստանշունչ միջավայր, բազմաբովանդակ զրույց-քննարկում, հարց ու պատասխաններ… և հանդիպումը ստացված է։
Երևանի սրտում գտնվող Արկո Բաղդասարյանի արվեստանոցում հանդիպեցի իրենց ոլորտներում կայացած կանանց հետ։ Խոսեցինք կնոջ հասարակական ու քաղաքական դերի, մարտահրավերների, կարծրատիպերի ու այլ կարևոր թեմաների մասին։

Կարևոր արձանագրում՝ կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում։
Այսպիսի քննարկումներն ինձ ավելի ու ավելի են համոզում, որ հենց այսօր է կանանց ժամանակը, և որ օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն, լինեն ակտիվ ավելի, քան երբևէ։ Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ և նրանց շրջահայացությամբ։