Search
Close this search box.

Պատերազմում երկու որդիներին կորցրած Մելքոնյանները տուն են գնացել նորածին որդու հետ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը դիմավորում են նորածին Դավիթին։ Նա 44-օրյա պատերազմում երկու զավակ կորցրած 47–ամյա Գայանե Մելքոնյանի երրորդ որդին է։ Մայրը հուզված է չի կարողանում խոսել տեսախցիկի առջև։ Երեք տարվա ընթացքում, ասում է, Դավիթի ծնունդն է ընտանիքի ուրախության միակ առիթը եղել։ Երկու զավակների կորուստը սգացող մոր զգացմունքները խնայելով՝ հարազատները նույնիսկ խուսափում էին իրենց երեխաների հետ Մելքոնյաններին այցելել։ Դավիթի ծնունդը շատ բան կփոխի Գայանեի և Եղիշեի կյանքում։ Սրտերում պահելով որդիների հիշատակը՝ նրանք ապրելու ուժ են գտնելու փոքրիկ Դավիթին մեծացնելով։

Երեխայի հայրը՝ Եղիշե Մելքոնյանն ասում է. «Երեխայի ծնվելուց հետո անհասկանալի վիճակ էր ինձ մոտ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Երեխային վերցրի գիրկս, նոր հասկացա, որ նա լույս է, նոր կյանքի իմաստ է, նոր ապրելու, բռնվելու տեղ է։

Ու ցանկանում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, որ անպայման ունենան այն ապրելու հույսը, որ առաջ տանի։ Համոզված եմ, որ նա ուժ է տալու, որ կարգին տղա Է դառնալու, հերոսներին եղբայր է լինելու, մենք էլ հպարտանալու ենք»:

Այս ամբողջ ընթացքում Գայանեին օգնել են պտղաբերության կենտրոնի բժիշկ Անուշ Աբրահամյանը, տնօրեն՝ Էդուարդ Համբարձումյանը, «Էրեբունի» ԲԿ–ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Բալասանյանը: Կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան տնօրեն՝ Անդրանիկ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս Բաժնից