Search
Close this search box.

Վերջին կաթիլը․ Ուկրաինան կորցնում է գլխավոր դաշնակիցներին

Մեկուկես տարի շարունակ Կիևը փորձարկում էր Արևմուտքի համբերությունը, բայց ամեն ինչ սահման ունի։ Վիլնյուսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները ի ցույց դրեցին այն, ինչը երկար ժամանակ փորձում էին թաքցնել։ Ուկրաինական իշխանությունների և նրանց հովանավորների հարաբերությունների ճգնաժամի մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Միխայիլ Կատկով
Արևելք-Արևմուտք

«Politico» պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վլադիմիր Զելենսկուն մեղադրել են անշնորհակալ լինելու համար։ Այդպիսով նրանք պահանջել են ճանաչել Կիևի կախվածությունը Հյուսիսատլանտյան դաշինքից։
Հիշեցնենք` Ուոլեսը բողոքել էր, որ Կիև կատարած այցի ժամանակ իր հետ այնքան էլ սիրալիր չեն եղել։ Իսկ Սալիվանը անբավարար ռազմական աջակցության համար ուկրաինացի ակտիվիստի կշտամբանքներին ի պատասխան կոպտել էր։ «Ամերիկացի ժողովուրդը երախտագիտության է արժանի»,- ընդգծել էր նա:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Զելենսկու մեծ-մեծ խնդրանքների պատճառով Ջո Բայդենը զայրացած լքել է համատեղ ընթրիքը։

Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի դեսպանին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի պատճառով
«Politico»-ն նշում է, որ Ուկրաինան վաղուց է նյարդայնացնում արևմտյան դիվանագետներին, բայց նրանք խնամքով թաքցնում էին դա։ Որ Բայդենը դժգոհ է եղել Զելենսկու հետ զրույցից, գրել էին դեռ 2022 թվականի հունիսին։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահին դուր չէր եկել, որ Կիևին միլիարդ դոլարի օգնությունը Կոնգրեսի կողմից հավանության արժանանալուց անմիջապես հետո Ուկրաինայի առաջնորդը է՛լ ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք էր պահանջել։ Արևմուտքում Զելենսկուն բազմիցս կոչ են արել զուսպ լինել, չբարկացնել դաշնակիցներին։ Այսպես ասած՝ նա լավ գիտի իր համաքաղաքացիների կարիքները, բայց գաղափար չունի, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների բնակիչները։

Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ իրենց ուղղված քննադատություններն անհիմն են։ Կիևում համոզված են, որ Ռուսաստանի դեմ պայքարում են հանուն ամբողջ արևմտյան քաղաքակրթության, իսկ եվրոպացիներն ու ամերիկացիները չափազանց սևեռված են սեփական նեղ ազգային շահերի վրա։ «Ավելի համեստ ու զուսպ լինելու կոչերը շատ ուկրաինացիների են վիրավորել», – նշում է Politico-ն։
Պարբերականը որպես հաստատում մեջբերում է Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Զալուժնիի խոսքերը «The Washington Post»-ին տրված հարցազրույցից․ «Ինչո՞ւ ես պետք է ինչ-որ մեկին հարցնեմ, թե ինչ անեմ թշնամու տարածքում: Դա մեր խնդիրն է, և մենք պետք է որոշենք, թե ինչպես սպանել թշնամուն»: Սա ասել է Ռուսաստանին հարվածելու ամերիկյան արգելքների վերաբերյալ։

ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Այնուամենայնիվ, արևմտյան ԶԼՄ-ները խոստովանում են` խնդիրը միայն Զելենսկու թիմի պահվածքը չէ։ Ամբողջ հարցը իրավիճակի գնահատման տարբերությունն է։ Որքան Ուկրաինայից ավելի դեպի արևմուտք է երկիրը, այնքան ավելի քիչ է վախենում մարտի դաշտում ռուսական բանակին բախվելուց։ Այդ պատճառով Կիևին պետք է միայն Մոսկվայի լիակատար պարտությունը, իսկ ԱՄՆ-ն չի բացառում տարածքը խաղաղության հետ փոխանակելու հնարավորությունը։ Եվ քանի որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվեց, Զելենսկին ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի։

Հյուսիս-Հարավ
Իսկ այդ ընթացքում այլևս ոչ ոք չի մնացել, ում վրա Կիևի իշխանությունները կարող են հույս դնել։ Դա հստակ ցույց տվեց ԵՄ-ի և Լատինական Ամերիկայի երկրների համագործակցության գագաթնաժողովը Բրյուսելում՝ ավելի քան 50 պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Եվրոպացիներն ուզում են թուլացնել կախվածությունը չինական հումքից, այլընտրանքներ են փնտրում։ Ընդ որում` չինացիները Հարավամերիկյան մայրցամաքի հետ առևտրի ծավալով արդեն առաջ են անցել Եվրամիությունից։ Նախաձեռնությունը նորից իր ձեռքը վերցնելու համար ԵՄ-ն պատրաստ է առաջիկա չորս տարում տարածաշրջանում 45 միլիարդ եվրո ներդնել «Global Gateway» ծրագրի շրջանակում։ Սա Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի պատասխանն է:

Չնայած խոստումներին՝ գագաթնաժողովի մթնոլորտը բարյացակամությամբ չէր փայլում։ Ինչպես և սպասվում էր, որ ուկրաինական հակամարտությունը կռվախնձոր դարձավ։ Եվրոպացիներն ուզում էին վերջնական հռչակագրում ներառել Ռուսաստանի վճռական դատապարտումը, բայց Հարավային Ամերիկայի առաջնորդների մեծ մասը ընդդիմացավ: Ի վերջո, Բրյուսելը բավարարվեց խոսքերով, որ ռազմական գործողությունները մարդկանց մեծ տառապանքներ են պատճառում և խորացնում են անկայունությունը համաշխարհային տնտեսության մեջ: Մոսկվան տեքստում ընդհանրապես չի հիշատակվում։

Բացի այդ, Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարեց, որ աջակցում է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի խաղաղության նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ նման առաջարկները կարևոր են, որովհետև մարտական գործողությունները մի օր պետք է ավարտվեն: Բրազիլիայի առաջնորդի կարծիքով՝ բոլոր այն երկրները, որոնք ներգրավված չեն ռուս-ուկրաինական դիմակայության մեջ, կարող են պատասխանատվություն ստանձնել բանակցությունների առաջխաղացման համար: Բացի այդ, Մոսկվան պետք է «նվազագույն պայմաններ» տրամադրի։
Ընտրություն չկա

ՌԻԱ Նովոստին զրուցել է փորձագետների հետ։ Նրանց կարծիքով՝ տարածքների փոխանակումը խաղաղության հետ միանգամայն իրական սցենար է։ Եվ թե ինչ են ասում այդ մասին Կիևում, ոչ մի նշանակություն չունի։
«Եթե Ուկրաինայի զինված ուժերը հաջողություն չունենան հակահարձակման գործում, բանակցություններ չեն սկսվի։ Ռազմաճակատի գիծը կմնա անփոփոխ, և դա լիովին կբավարարի ԱՄՆ-ին։ Բայց եթե Ռուսաստանը հարձակման անցնի, և ուկրաինական պետականության վերացման սպառնալիք առաջանա, Արևմուտքը Մոսկվայի հետ երկխոսության մեջ կմտնի, այդ թվում՝ տարածքները խաղաղության հետ փոխանակելու մասին»,- ասում է քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն։

Նրա խոսքով` եվրոպացիները երբեք չեն ցանկացել վճարել Ուկրաինայի համար, սակայն նրանց կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Այնուամենայնիվ, նրանց և Կիևի ռեժիմի միջև հակամարտությունն անհնար է, քանի որ երկու կողմերն էլ կախված են Վաշինգտոնից։
«Այդ պատճառով բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ Ուկրաինան պարզապես կանի այն, ինչ ասում են»,- եզրափակում է նա:

Պուտինը լկտիություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակներում ՌԴ-ի պայմանները չկատարելը
Քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը նշում է, որ Կիևի ռեժիմը «Զե թիմով» չի ավարտվում։ Նրա խոսքով՝ քաղաքական վերնախավը կարող է համաձայնել նույնիսկ արտասահման փախչելուն, որպեսզի այնտեղ գլխավորի վտարանդի կառավարությունը ։

Տեղական ձեռնարկատերերը, ընդհակառակը, պատրաստ են աշխատել ցանկացած իշխանության օրոք, եթե երաշխավորեն նրանց ակտիվների անվտանգությունը: «Ամենայն հավանականությամբ, ուկրաինացիների մի մասը պատրաստվում է կռվել մինչև վերջ, բայց նրանք կարող են փոխել իրենց կարծիքը, եթե պաշտոնական քարոզչությունը փոխվի»,-կարծում է մասնագետը:

Միաժամանակ նա վստահ է, որ հավաքական Արևմուտքին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունն այնքան էլ պետք չէ։ Ավելի հավանական է հակամարտության սառեցումը, եթե Կիևի ռեժիմի հովանավորները որոշեն, որ ռազմական գործողություններն արդեն շատ են վնասում իրենց տնտեսական շահերին։