Search
Close this search box.

Արցախը, Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում․ Արթուր Դավթյան

Արցախը եւ արցախիցները երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ի պաշտպանության Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի աջակցելու Արցախի հերոսական ժողովրդին, որոնք ավելի քան 7 ամիս պայքարում են շրջափակման մեջ։ Ուզում եմ՝ Հայաստանին ակնհայտ օգնություն լինի Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին, որ իրենք հասկանան՝ մենակ չեն, իրենց հետ ենք եւ պաշտպանում ենք իրենց բոլոր պահանջները որպես մեկ ազգի ներկայացուցիչ»,- նշեց նա։

Այս Բաժնից