Search
Close this search box.

Հայկական կողմը համաձայնություն է տվել. ԱԳՆ-ից տեղեկացնում են

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել էր Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը։